Թուլուզում եւ Մոնթաբանում երեխաներին եւ զինվորականներին մարտի 21-ի գիշերը սպանած անձնավորությունը զանգահարել է ֆրանսիական France 24 հեռուստաընկերության եթեր եւ խոստովանել իրագործած հանցանքները: Այդ մասին հեռուստաընկերությանը հայտարարել է խմբագրության ղեկավար Նահիդ Նաքադը:
Նաքադի խոսքով, զանգահարողը ոչ լավ ֆրանսերենով հայտնել է, որ հրաձգություն է կազմակերպել Մոնթաբանում եւ Թուլուզում: Նրա խոսքով, խմբագրության զրուցակիցը հայտնել է, թե քանի անգամ է կրակել, ինչ զենքից:
Նա հայտնել է, որ կապ ունի «Ալ-Կաիդա»-ի հետ, որը գործում է Ֆրանսիայում, եւ որ նա գործում էր պետական ծառայողների դեմ` կապված գլխաշորերի արգելքի եւ Աֆղանստանի գործողությանը մասնակցելու հետ»,-հայտարարել է խմբագրության ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուլուզում հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է հրեական քոլեջի վրա հարձակման մեջ կասկածյալ անձի եղբայրը:
Գործողությունը ղեկավարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեան, ով լրագրողներին պատմել է, որ տանը թաքնված տղամարդն իրեն մոջահեդ է հռչակել եւ հայտարարել, որ սատարում է «Ալ-Կաիդա»-ին: «Նա ցանկացել է վրեժ լուծել պաղեստինցի երեխաների մահվան համար եւ վրեժ լուծել ֆրանսիական բանակից արտասահմանում տեղի ունեցած գործողություններին մասնակցելու համար»,-ասել է Գեան:


























