Իսրայելը Կահիրեից տարհանում է իր դեսպանությունը: Դեսպանատան իրերը իսրայելական առաքելության անվտանգության ծառայության ուղեկցությամբ հինգ բեռնատարներով ուղարկվել են օդանավակայան, որտեղից իսրայելական տրանսպորտային  երկու ինքնաթիռներով կուղարկվեն Թել Ավիվ: 

Իսրայելը դիմել է եգիպտական իշխանություններին` խնդրելով թույլ տալ դեսպանության տարհանումը, որը մինչեւ վերջերս տեղակայված էր Կահիրեի կենտրոնում: Եգիպտոսի ԱԳՆ-ում այս տեղեկատվությունը հաստատել են:

Իսրայելական դեսպանությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում տվյալ գործողությունները, հայտնի չէ, թե խոսքը արդյոք վերաբերում է նաեւ դիվանագիտական կազմի տարհանմանը: Դեսպանը նույնպես  մի քանի օրով կմեկնի Կահիրեից, սակայն կվերադառնա իր պարտականությունների կատարմանը մայրաքաղաքի առանձնացված թաղամասի իր նստավայրում:

Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետ, որը 30 տարվա ընթացքում երկու երկրների միջեւ 1979 թվականի խաղաղության պայմանագրի երաշխավորն էր, Եգիպտոսի եւ Իսրայելի հարաբերությունները բավականին վատացել են: 2011 թվականի սեպտեմբերին դեսպանատան մոտ  բախումից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, Իսրայելը որոշել էր իր ամբողջ դիվանագիտական կազմը տեղափոխել Կահիրեի կենտրոնից մայրաքաղաքի ավելի առանձնացված թաղամաս, որտես գտնվում է դեսպանի նստավայրը, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Իսրայելի նոր դեսպան Յակով Ամիթայը նախորդ ամսվա վերջին, մտահոգվելով իր անձնական անվտանգության համար, խնդրել է եգիպտական իշխանություններին ավելի ուժեղացնել իր պաշտպանությունը: Ըստ եգիպտական կողմի` Իսրայելի որոշումը կարող է կապված լինել  ինչպես  դիվանագիտական առաքելության համար ավելի անվտանգ շենք գտնելու անհաջող փորձերի հետ, այնպես էլ Եգիպտոսի պատգամավորների վերջին հայտարարությունների հետ, որոնք ելույթ էին ունեցել  իսրայելական դեսպանի արտաքսման օգտին եւ պահանջել էին վերանայել հրեական պետության հետ հարաբերությունները Գազայի հատվածում պաղեստիյան ծայրահեղականների դիրքերի վրա իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումների շարքից հետո: