Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների պատվիրակությունը կգլխավորի եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: 

Արդեն մարտի 22-ին Երեւանում` Հայաստանի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական  առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան կներկայացնի առաքելության գործունեության մանդատը, ծավալը եւ շրջանակները, հաղորդում է «Մեդիամաքսը»: 

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: