Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է է Ղազախստանին` ԵվրԱզԷՍ-ի վերափոխման վերաբերյալ պայմանագիրը ձախողելու մեջ:

RT 21 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ պայմանագրի նախագիծն իսկապես չի ընդունվել: «Ինչո՞ւ:

Որովհետեւ Ղազախստանը կտրականապես դեմ է հանդես եկել տնտեսական միությանը»,-ասել է նա: Լուկաշենկոյի խոսքով, Ղազախստանը պնդել է, որ եթե ավելի վաղ պայմանավորվել էին դաշնակցային հարաբերությունների անցնել 2015-ին, ապա պետք է դա անել 2015-ին: Ըստ նրա, Ռուսաստանը եւ Բելառուսը միասնական են եղել իրենց դիրքորոշման մեջ եւ հանդես եկել պայմանագրի շտապ ստորագրման օգտին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները:

Նիստին մասնակցել են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարները:

Ռուսաստանը ցանկանում է ԵվրԱզԷՍ-ը վերափոխել Եվրոպական տնտեսական միության, իսկ գագաթաժողովը կապված էր ընկերակցության վերակազմակերպման հարցի հետ: Սակայն արդյունքում որոշվել է, որ վերափոխման պայմանագիրը 2015-ից շուտ չի ստորագրվի: