Թուլուզյան հրաձիգը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը տեղեկություն չունի, թե ահաբեկիչն ի՞նքն է հանձնվել, թե՞ նրան ձերբակալել են գրոհի արդյունքում:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Մերան, ով կասկածվում է Թուլուզի հրեական քոլեջի երեխաներին եւ երեք զինվորականների գնդակահարելու մեջ, գիշերը շրջափակվել է հատուկջոկատայինների կողմից Թուլուզի տներից մեկում: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա խոստացել է հանձնվել: