Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, այսօր` մարտի 21-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերոբ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ԿՀԴՊ գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Վանիկ Թանգմանյանը` ազատվելով պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ  հրամանով ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Խաչատրյանն ազատվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 2-րդ վարչության (թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն) պետի պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: