Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեան ժխտել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ թուլուզյան հրաձիգին ձերբակալել են:
Նախարարի ժխտումը հայտնել է BFM TV հեռուստաընկերությունը, որն էլ ավելի վաղ հայտնել էր, որ երեխաների մարդասպան Մոհամեդ Մերան ձերբակալվել է իր տանը ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցների կողմից:
ՆԳՆ ղեկավարի հաղորդած տեղեկությունը հաստատում է նաեւ iTele հեռուստաալիքի եւ Figaro ու Monde թերթերի` Ելիսեյան պալատի եւ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


























