Այժմ գործարարությամբ զբաղվող ապագա պատգամավորները իրենք կարող են ընտրություն կատարել բիզնեսի եւ պատգամավորական մանդատի միջեւ: Այս մասին, այսօր` մարտի 21-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:  «Նա, ով ներկայումս բիզնեսով է զբաղվում, պատգամավոր ընտրվելու դեպքում պետք է ընտրություն կատարի», – ասել է վարչապետը:

Ըստ գործող օրենսդրության` խորհրդարան անցած գործարարները կարող են իրենց բիզնեսը հանձնել վստահված կառավարման, իսկ շահերի հնարավոր բախման դեպքում պետք է այդ մասին հայտնեն էթիկայի գծով խորհրդարանական հանձնաժողովին: