Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի արաբական հանրապետության Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Մուհամմադ Հուսեյն Տանտաուիին՝ Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























