Հայաստանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շարունակում են ընդունել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը:
Թիվ 5 ընտրատարածքում առաջադրվել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, թիվ 6 ընտրատարածքում` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է անկուսակցական Վարդան Վարդանյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է:
Թիվ 8-ում առաջադրվել են ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանն ու բժիշկ, անկուսակցական Գագիկ Պետրոսյանը:
Թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թիվ 11-ում ՀԱԿ անդամ Արշակ Բանուչյանը: Նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ անկուսակցական Կարեն Սմբատյանը:
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ անդամ Ռոբերտ Մասումյանը, թիվ 13 ընտրատարածքում Մհեր Սեդրակյանի դեմ Վիոլետա Պետրոսյանը:
Թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է դաշնակցական Գուրգեն Շահինյանը, թիվ 16-ում` ՀՀՇ-ական Գեւորգ Գեւորգյանը, թիվ 20-ում` անհատ ձեռներեց Սամվել Հովհաննիսյանը, թիվ 21-ում` ՀՀՇ անդամ Սեդրակ Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամ Գագիկ Մարգարյանը, անկուսակցական Մերուժան Մխոյանը:
Թիվ 22-ում այսօր միանգամից երկու հանրապետականներ են առաջադրվել, պատգամավոր Մանվել Բադեյանն ու Գրիշա Հովեյանը:
Թիվ27-ում առաջադրվել են ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու անկուսակցական Մանուկ Հակոբյանը, թիվ 29-ում` անկուսակցական Գրիգոր Դանիելյանը:
Թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել են հանրապետական Վիկտոր Դալլաքյանն ու ՀՀՇ անդամ Աշոտ Մանուկյանը:
Թիվ 31 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀՇ անդամ Սարգիս Թամազյանը, թիվ 32-ում` անկուսակցական Անուշավան Նիկողոսյանը, թիվ 33-ում` ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը, 36-ում` ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել է առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, իսկ Նոյեմբերյանի թիվ 40 ընտրատարածքում առաջադրվել է «Ինտերնեշնլ Մասիս տաբակի» բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը:




























