Իրանի իշխանությունները ազատ են արձակել բրիտանացի 5 առագաստանավորդներին, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 25-ին Պարսից ծոցում` մեղադրվելով երկրի ծովային սահմանը հատելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը Իրանի իր պաշտոնակից Մանուչեր Մոթաքիի հետ հեռախոսազրույցում նրան կոչ էր արել շուտափույթ ազատ արձակել բրիտանացիներին: Բրիտանական կողմի հավաստմամբ` առագաստանավորդները սխալմամբ էին հատել Իրանի ծովային սահմանը: