ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, այսօր` մարտի 21-ին, հավանության է արժանացրել Սիրիայում իրավիճակի կարգավորման հայտարարությունը` ամբողջությամբ աջակցելով Արաբական երկրների լիգայի եւ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ջանքերը:

Համաձայն հայտարարության` այդ ջանքերն ուղղված են ցանկացած բռնության եւ մարդու իրավունքների իրավունքների խախտումների անհապաղ դադարեցմանը, օգնության ցուցաբերման համար թույլտվության ապահովմանը, դեպի դեմոկրատական պլյուրալիստական համակարգ քաղաքական անցմանը, այդ թվում` սիրիական իշխանության եւ ընդդիմության ողջ սպեկտրի միջեւ համընդգրկուն քաղաքական երկխոսություն սկսելու միջոցով:

Բացի այդ, Քոֆի Անանի պլանը նախատեսում է մարդասիրական օգնություն հասցնելու համար օրական երկժամյա  մարդասիրական դադարի սահմանում,  կամայականորեն ձերբակալված անձանց ազատ արձակում,  լրագրողների համար ազատ տեղաշարժի եւ խաղաղ հանրահավքների անցկացման իրավունք:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ֆրանսիան հրաժարվել է հայտարարության տեքստում վերջնագրային ձեւակերպումներից` հուսալով ստանալ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը: