Եգիպտացիներ Սուլեյման Աբդերռազակը եւ Սալամ Սուլեյմանը մտադիր էին «վնաս հասցնել երկրի տնտեսությանը»` Սուեզի ջրանցքում օտարերկրյա նավի դեմ ահաբեկչություն իրականացնելու միջոցով:
Այս գաղափարի իրականացումը ձախողվել է Եգիպտոսի ազգային անվտանգության ծառայության շնորհիվ, որը կարողացել է վնասազերծել չարագործներին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ահաբեկչության կազմակերպիչը եղել է Սուլեյման Աբդերռեզակը: Նախատեսվում էր հարձակվել ջրանցքով անցնող նավի վրա:
Չի հաղորդվում, թե ինչպես էին նրանք պատրաստվում գրոհել նավը:


























