Կանացի ներքնազգեստի հանրահայտ արտադրող Ed Hardy-ի դեմք, Penthouse ամսագրի հայտնի 37-ամյա մոդել Սայմոն Ֆերոուն, 150 հազար դոլար գրավի դիմաց ազատված լինելով, փախուստի է դիմել:
Ինչպես հաղորդում է ТаТа.ru-ն, փախուստի պատճառը պարզ է. Նրան մեղադրում էին կազմակերպված հանցախմբի ղեկավարության համար, որն զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Ֆերոուի տուգանքը վճարել են նրա ընկերները, սակայն «շիկահերը», ամենայն հավանականությամբ, որոշել էր, որ ավելի լավ է թաքնվի իրավապահ մարմինների զգոն աչքից:
Սայմոն Ֆերոուն ավելի լավ տեղ չի գտել, քան Ավստրալիայի Գոլդ Քոսթ ափը: Սակայն շուտով նա հայտնաբերվել է թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան բաժանմունքի (Drug Enforcement Administration) աշխատակիցների կողմից, որից հետո հետ է վերադարձվել:
Այժմ արդեն ոչ երիտասարդ մոդելն ստիպված է պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ:
Նրա դեմ հարուցված է եւս մեկ քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:




























