Արարատի մարզում, այսօր` մարտի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ջրաշեն գյուղում կնոջ դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դիակի վրա վնասվածքներ են եղել, ինչից ենթադրվում է, որ կատարվածն սպանություն է:
NEWS.am-ի թղթակցին դեպքի հետ կապված որոշ մանրամասներ է հաջողվել պարզել: Կնոջ դիակի վրա երկտող է եղել, թե կատարվածը վրեժխնդրություն է: Գյուղում լուրեր են շրջանառվում, որ կինը սպանվել է գումարային պարտք ու պահանջի պատճառով:




























