Սմարթֆոնները, սոցիալական ցանցերը, պլանշետային համակարգիչները  եւ տեխնոլոգիական առաջընթացի շատ ձեռքբերումներ բոլոր տեսակի լրտեսների համար գերազանաց օժանդակ բազա են: Այդ մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Դեյվիդ Պետրեուսը` գովելով նոր տեխնոլոգիաների օգտակարությունը  հետախույզների աշխատանքում:

Ինչպես փոխանցում է CNews-ը, եթե նախկինում լրտեսները ստիպված էին վտանգավոր հետապնդում իրականացնել, ապա այսօր իրավիճակը արմատապես փոխվել է:  Գնալով ավելի շատ անձնական եւ կենցաղային սարքավորումներ են միանում համացանցին` հեռուստացույցից մինչեւ ավոտմեքենաների նավիգացիոն համակարգերը: Այս ամենը թույլ է տալիս ԿՀՎ-ին  իրական ժամանակի ռեժիմում  շատ օգտակար տվյալներ ստանալ` սկսած «օբյեկտի» գտնվելու վայրից մինչեւ գաղտնի նկարահանում բջջայինի կամ նոութբուքի  միջոցով:

Ապագայում այդ ոլորտում հետախուզության հնարավորությունները կընդլայնվեն: Պետրեուսի խոսքով` կենցաղային սարքավորումները «փոխում են մեր պատկերացումները գաղտնիքի, անձնական տեղեկատվության եւ գաղտնիության մասին»: