Մայամի-Բիչ-ում Chevron ընկերության բենզալցակայանում Jeep ավտոմեքենայի կին վարորդը հզոր խպայթյունի պատճառ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ կինը ցանկացել է Hummer մակնիշի մեքենայից առաջ լիցքավորել իր մեքենան:
Նա փորձել է շրջանցել Hummer-ը, որի հետեւանքով բախվել է բենզալցակայանի սյանը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով CBS Miami-ն, շտապող կնոջ գործողությունները ֆիքսել են տեղադրված տեսախցիկները: Կինը եւ նրա ուղեւորուհին հասցրել են դուրս թռչել ավտոմեքենայից, տուժածներ չկան:


























