Լոնդոնի օլիմպիական խաղերը եւ Ֆուտբոլի Եվրոպայի 2012-ի առաջնությունը կարմրուկի վտանգավոր աղբյուր են: Այս մասին ասվում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների համատեղ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է MEDdaily-ն` վկայակոչելով The Telegraph-ը, բժիշկները այդ միջոցառումներին այցելել ցանկացողներին խորհուրդ են տալիս նախապես պատվաստվել կարմրուկի դեմ, հաշվի առնելով վարակվելու հնարավորության բարձր մակարդակը եւ Եվրոպայում ընթացիկ վիճակը:
«Այդ հիվանդությունը սահմաններ չունի: Ներկայումս Ուկրաինայում նկատվել է այդ հիվանդության լուրջ բռնկում: Իսկ նախորդ տարի Եվրոպայում արձանագրվել է կարմրուկով հիվանդացության 26 հազար դեպք, որոնցից 8-ը մահվան ելք են ունեցել, այդ թվում 1000 տուժած Անգլիայում եւ Ուելսում»,-ասվում է նախազգուշացման մեջ:




























