Բրազիլական Ամազոնիայում սկսվել է անձրեւների շրջանը: Յոթ քաղաքներ արտաքին աշխարհից կտրվել են բրազիլական հյուսիսային Պարա նահանգում հեղեղների պատճառով:
Շաբաթվա սկզբից շարունակվող անձրեւները ջնջել են տարածաշրջանի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկի` Տրանսամազոնյան մայրուղու ճանապարհային հատվածներից մեկը: Տեղի գետերն ափերից դուրս են եկել, 350 ընտանիքներ ստիպված են եղել լքել ջրով լցված տները: Զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հայտնում է utro.ru-ն:


























