Չինական 101 ավտոբուսների խմբաքանակը նախատեսվում է Երեւանի քաղաքային տրանսպորտի ցանցում գործարկել մարտի 24-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանը պատասխանել են քաղաքապետարանում: Նոր ավտոբուսները կաշխատեն հետեւյալ երթուղիներով.
Համար 3 - Հարավ-արեւմտյան զանգված - Նորքի 8-րդ զանգված
Համար 22 - Նորքի 9-րդ զանգված – Երկաթգծի կայարան
Համար 28 - Նորքի 9-րդ զանգված - Հույսի թաղամաս
Համար 32 - Հյուսիսային ավտոկայան – Քանաքեռ - «Արաքս» մարզադաշտ
Համար 38 - Նոր Կյուրի գյուղ - Նորքի 2-րդ զանգված
Համար 54 – Ավան-Առինջ - Չարբախ - Նորաբաց գյուղ
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել 249 չիական ավտոբուսներ «Երեւան-Ավտոբուս» ՓԲԸ-ին անհատույց տրամադրելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ ավտոբուսների համար վարորդներ աշխատանքի ընդունելուն, քաղաքապետարանում նշեցին, որ դա իրականացվում է խորհրդակցության արդյունքում:




























