Բրյուսելում, մարտի 21-ին, սկսվել է Եվրամիության երկրների ԱԳ նախարարների երկօրյա նիստը, որի ընթացքում նախատեսվում է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Բելառուսի, Սիրիայի եւ Իրանի նկատմամբ:

Ամփոփիչ հայտարարության նախագիծը, Բելառուսի մասով, պահանջում է դադարեցնել ընդդիմության հետապնդումը եւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Տեքստում կարող է ներառվել նաեւ քննադատություն, կապված Դմիտրի Կոնովալովի եւ Վլադիսլավ Կովալեւին մահապատժի ենթարկելու հետ:

Կարող է նաեւ ընդլայնվել Բելառուսի պաշտոնյաների «սեւ ցուցակը», որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք:

Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթական` 13-րդ փաթեթը եւս ենթադրում է «սեւ ցուցակի» ընդլայնում: Այդ ցուցակում այսօրվա դրությամբ, կա Սիրիայի 150 պաշտոնյայի անուն, ներառյալ ազգային ավիաընկերությունը, Կենտրոնական բանկը, մի շարք արտահանող ընկերություններ: ԵՄ խորհուրդը պետք է եւս 12 անուն ավելացնի այդ ցուցակում, որոնց շարքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը` Ասման:

Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ քաղաքական անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարՄայա Կոսյանչիչը հայտնել էր, որ ԵՄ խորհրդում մարտի 22-ին Սիրիայի հարցի քննարկմանը կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իրանի նկատմամբ եւս կորոշվի ընդլայնել «սեւ ցուցակը», ինչպես նաեւ էմբարգո կկիրառվի տեխնիկա եւ ծրագրային ապահովում  Իրան արտահանելու նկատմամբ: