Վաշինգթոնում հույս ունեն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ինքնակամ հրաժարական կտա` սիրիական հակամարտության բոլոր կողմերի միջեւ քաղաքական երկխոսության արդյունքում: Այս մասին, մարտի 21-ին կայացած բրիֆինգում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

«Եթե անկեղծ խոսենք, մենք չէինք ցանկանա, որպեսզի նախագահ Ասադը շարունակի ղեկավարել Սիրիան իշխանության քաղաքական երկխոսության ավարտից հետո»,-ընդգծել է դիվանագետը, հաղորդում է RBK-ն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դրական քայլ էր համարել Սիրիայի հարցով Քոֆի Անանի առաջքելության պլանի ընդունումը եւ հայտարարել, որ Բաշար Ասադը դեռ շանս ունի գնալ խաղաղ ճանապարհով, հակառակ դեպքում նրան էլ ավելի մեկուսացում է սպառնում: