Ֆրանսիայի քաղաքացի Ֆլորանս Քասեին, ով Մեքսիկայում 60 տարվա ազատազրկման է դատապարտված, հրաժարվել են ազատ արձակել: Երկրի գերագույն դատարանը նման որոշում է կայացրել` չնայած հատուկ հանձնաժողովի երաշխավորությանը, որն առաջարկոuմ էր ազատել Քասեին` մեղադրական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումները հաշվի առնելով:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խոր ցավակցություն է հայտնել դատարանի որոշման առնչությամբ:
Ֆլորենս Քասեն իր ընկերոջ հետ ձերբակալվել էր 2005 թվականին: Ագարակում, որտեղ նրանք ապրել են, գտնվել են երեք պատանդներ, որոնց առեւանգմանը, ըստ մեղադրող կողմի տվյալների, մասնակից է եղել Քասեն: Մինչդեռ ֆրանսուհին պնդում է, թե չի իմացել, որ ագարակում իր հետ ապրող մարդիկ այնտեղ գտնվում են իրենց կամքից անկախ, հայտնում է «Նաշի օստրովան»:
Ֆրանսիական կառավարության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին, մի քանի անգամ կոչ են արել Մեքսիկայի իշխանություններին թույլ տալ Քասեին պատիժը կրել հայրենիքում, սակայն անընդհատ մերժում են ստացել:


























