Երեւանում, մարտի 21-ին, կեսօրին մոտ, Սարալանջի փողոցում (նախկին «Երիտասարդական պալատի» մոտ) խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մազդա 3» մակնիշի 16 ԼՍ 606 համարանիշի, «Անի» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի Լ 1874 համարանիշի եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել պատահարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Մարիցա Թոմբակչյանը, 31-ամյա Սյուզաննա Աղինյանը, 25-ամյա Գեղամ Գրիգորյանը եւ 37-ամյա Վարդան Հարությունյանը:
Ըստ բժիշկների` Մ. Թոմբակչյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը՝ բավարար:


























