Գեղարքունիքի մարզում, մարտի 21-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանի Նալբանդյան 65 շենքի 4-րդ բնակարանում առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում, հրշեջ-փրկարարները գազի բալոնը դուրս են բերել անվտանգ տարածք: