Երեւանում, մարտի 21-ին, ժամը 17.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 36/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























