Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, մարտի 21-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու, ով մարտի 19-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 17.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Էմինեսկուի 1-ին փողոցի մի տնից բերման են ենթարկել 36-ամյա մի կնոջ, ով 2011 թ. դեկտեմբերի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 14.30-ին, Մեղրիի մաքսակետի տարածքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ բերման են ենթարկել Իրանի 27-ամյա մի քաղաքացու, ով 2011 թ. նոյեմբերի 9-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով:



























