Ամերիկյան Վիսքոնսին նահանգի Քլինթոնվիլ քաղաքում արդեն մի քանի օր է, խուճապի մեջ են: Երկրի ընդերքից թույլ դղրդյունի ձայներ են լսվում եւ ցնցումներ կան, որի հետեւանքով մարդիկ լքում են իրենց տները, սակայն գիտնականները պնդում են, որ քաղաքում սեյսմիկ ակտիվություն չկա:

Ստորերկրյա ցնցումները կապ չունի նաեւ մարդկային գործունեության հետ, շրջանում հորատման աշխատանքներ կամ զինվորական վարժանքներ տեղի չեն ունենում:

Ներկայումս գիտնականները մտադիր են այդ շրջանում հատուկ սարքեր տեղադրել, որոնք կֆիքսեն օդի աղմուկը եւ ստորերկրյա ցնցումները ավելի բարձր հաճախականության վրա: Դա թույլ կտա ավելի հստակ որոշել այդ ցնցումների աղբյուրն ու բնույթը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տեղի բնակիչների խոսքով, տներում ապակիները զրնգում են, իսկ ցնցումներն զգացվում են հատակին: Քաղաքի բնակչությունը պնդում է, որ ժամանակի հետ ցնցումներն ավելի երկարատեւ են դառնում: