Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին օրը՝ մարտի 22-ին, նիստին գրանցվեցին ընդամենը 39 պատգամավոր: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ քվորում չկա, եւ, հետեւաբար, խորհրդարանը չի կարող անցնել իր աշխատանքներին:
Նիկոյանը նաեւ նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երեք ժամ անց կրկին կհայտարարվի պատգամավորների գրանցում, եւ քվորում ապահովելու դեպքում խորհրդարանը կանցնի իր բնականոն գործունեությանը:




























