Ադրբեջանական Գուբայում վերջին իրադարձություններն էթնիկ հիմք չեն ունեցել, այլ եղել են սոցիալական անարդարության հանդեպ դժգոհության դրսեւորում: Այս մասին, այսօր` մարտի 22-ին, մամուլի ասուլիսում  հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նշել է, որ Գուբայի բնակչությունը հիմնականում ադրբեջանական է, եւ էթնիկական  տարր չէր կարող լինել; Միակ էթնիկական բաղկացուցիչը եղել է այն, որ ներկայումս արդեն պաշտոնից հեռացված քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովը եղել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի դրածոն, որը ներկայացնում էր  «երասխյան»  կլանը` այսինքն Հայաստանից եկածներին, ընդ որում, հիմքեր կա ենթադրելու, որ կլանի արմատները քրդական են: Այդ պատճառով էլ Գուբայում իրադարձությունները եղել են աղքատ բնակչության տիպիկ սոցիալական բողոք նշանակված «վայրագի» դեմ, կարծում է քաղաքագետը: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի` ադրբեջանական նահանգում իրադրությունն անտանելի է, եւ Գուբայում ապստամբությունն առաջինը չէ:

Պատճառն այդ թվում նաեւ նավթի արդյունահանման մակարդակի նվազելն է: «Պիկ շրջանն անցած է: Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է  0,1%: Հաշվի առնելով, թե ինչպես է  Ադրբեջանում տարվում վիճակագրությունը, առավել քան  քիչ է», - նշել է քաղաքագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում  բոլոր ուղղություններով աճում է լուռ դժգոհությունը:  Ընդ որում, հաշվի առնելով ընդդիմության, ընդդիմադիր մամուլի բացակայությունը, դժգոհության արտահայտման այլ հրապարակներ դարձել են մզկիթները:

Ըստ փորձագետի կանխատեսումների` Ադրբեջանում կարելի է ակնկալել նոր խռովություններ` տնտեսական վիճակի վատացման հետ կապված: «Ադրբեջանից շարունակում են հնչել հաղթական հայտարարություններ, սակայն մեծ հաշվով դա այդպես չէ», - եզրակացրել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գուբայի շրջանային կենտրոնում մարտի 1-ին տեղի էին ունեցել  անկարգություններ: Հազարավոր բնակիչներ բողոքի ցույցի էին ելել` տարածաշրջանի ղեկավարի վիրավորական հայտարարությունների հետ կապված: Ակցիայի ճնշման համար գործի են դրվել ներքին զորքերը: Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ: