Հաջորդ գումարման խորհրդարանն ավելի լավը կլինի: Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ առանձնապես դժգոհ չէ այս գումարման խորհրդարանից, ինչքան էլ քննադատութուն լինի:

«Ազգային ժողովը հրապարակային մարմին է եւ իր գործառույթներն, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթացքում կարողացավ իրականացնել»,-ասաց Նիկոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ուժերին է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանում` Նիկոյանն ասաց, որ չի սիրում գուշակություններով զբաղվել: «Ում որ ընտրեց ժողովուրդը, նա էլ կհայտնվի խորհրդարանում, իսկ որ այս ընտրությունները լինելու են մեր երկրի համար աննախադեպ ակտիվ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան, դրանում ես համոզված եմ: Եթե մինչ այժմ մեր ընտրությունները գնահատում էին որպես մեկ քայլ առաջ, ապա կարծում եմ, որ այս ընտրություններից հետո գնահատականը չի լինի մեկ քայլի մասով, այլ ՝ ավելին»,-ընդգծեց ԱԺ նախագահը: