Թուլուզի ողբերգական դեպքերի ֆոնին տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշների վերադասավորություն: Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ Նիկոլա Սարկոզին առաջ է անցել իր հիմնական հակառակորդ Ֆրանսուա Օլանդից, ֆրանսիացիներին դուր է եկել, թե ինչքան արագ եւ հավասարակշիռ է նա արձագանքել ողբերգությանը: Այդ մասին են վկայում ֆրանսիական CSA հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները: 

Թուլուզում երեխաների սպանությունից անմիջապես հետո նախագահը հայտարարել էր որ, Ֆրանսիան չպետք է իջնի վրեժի մակարդակի: «Ահաբեկչությանը չի հաջողվի քայքայել ազգային հանրությունը: Մենք չպետք է հասնենք վրեժի մակարդակի, - նշել է Սարկոզին: -  Նման իրադարձության առաջ Ֆրանսիան կարող է հզոր լինել միայն ազգային միասնությամբ: Մենք դա պարտավոր ենք անել հանուն այդ զոհերի, որոնք սպանվել են սառնասրտորեն, եւ մեր երկրի:

Դրա հետ մեկտեղ, նշում են դիտորդները, Սարկոզին ելույթ է ունեցել ազգի հոր դերում, ինչպես նաեւ հասարակության ավելի զգոն ուշադրությունն է հրավիրել անվտանգության հարցերին, որն ավանդաբար համարվում է նրա ուժեղ կողմը:

Ողբերգությունից հետո եւ մարդասպանի որսի ընթացքում նախագահը մի քանի անգամ ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ: Բացի դրանից, նա գլխավորել է սպանված զինվորականների հրաժեշտի արարողությունը: Ընդ որում կայանալիք նախագահական ընտրություններում նրա գլխավոր հակառակորդը` սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը, այդ ժամանակ ստվերում է գտնվել, հայտնում է «Վզգլյադը»:

Ըստ վերջին հարցման արդյունքների`Սարկոզիի համար պատրաստ են քվեարկել արդեն 2-3 տոկոս ավելի շատ, քան դեռ մեկ շաբաթ առաջ` 30%, դա այն դեպքում, երբ Օլանդի վարկանիշը մեկ շաբաթվա հնության մակարդակով 28% էր: Մեկ շաբաթ առաջ երկու թեկնածուներն էլ հավասար դիրքերում էին: