Արմավիրի մարզում, այսօր` մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` Արմավիր գյուղից դեպի Ջանֆիդա գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում միմյանց են բախվել 38-ամյա Էդուարդ Բ.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի եւ Գեւորգ Պ.- վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետեւանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ նրա ուղեւորներ 63-ամյա Քյարամ Ալոյանն ու 60-ամյա Դշա Բշարյանը, ինչպես նաեւ «ԳԱԶ 53»-ի ուղեւորներ 23-ամյա Ադո Նադոյանը եւ 41-ամյա Վաչագան Նադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

























