Հայաստանի արեւելյան շրջաններում, մարտի 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես հայտնում են ԱՒՆ մամուլի ծառայությունում, մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կնվազի 3-5, արեւելյան շրջաններում` 6-8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա, 25-ի ցերեկը ջերմաստիճանն արեւելյան շրջաններում կրկին կնվազի 3-5 աստիճանով: 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 3-7 աստիճանով, 27-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երեւանում մարտի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ:



























