Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Յըլդըրայ Սափանը ցույց տալու համար թե ինչքան հեշտ է ձեռք բերել թմրանյութ՝ խորհրդարան է եկել թմրանյութով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում հայտարարել է, թե Թուրքիայում բավականին հեշտ է ձեռք բերել թմրանյութեր՝ շեշտելով, թե ինքը դրանում համոզվելու համար մտել է Անթալիա քաղաքի Զեյթինքյոյ թաղամասը եւ գնել թմրանյութ։ Նա նշել է, թե թմրանյութ վաճառողները շատ հանգիստ իրենց գործն էին անում այդ թաղամասում, որտեղ նույնիսկ ոստիկան չի մտնում։ 

Պատգամավորը լրագրողներին ցույց է տվել նաեւ թմրանյութը ձեռք բերելու պահը, որը գաղտնի նկարահանվել է։ Յըդըրայ Սափանն ավելի ուշ մոտի թմրանյութը հանձնել է խորհրդարանի ոստիկանությանը։