«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`մարտի 22-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 388 դրամ: Երեկվա համեմատ փոխարժեքի որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Ընդ որում` ինչպես եւ երեկ, բոլոր գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 4.5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը տատանվում է 386-388.5 դրամի միջակայքում: