Հոլիվուդյան մարտաֆիլմների օրինակով փախուստ է տեղի ունեցել այսօր Վոլոգոդյան կալանավայրից: Հանցագործը, ում ավելի ուշ բռնել էին, փախել էր ուղղաթիռով: Նրա հանցակիցները, ովքեր օգնել էին նրան փախչել, դեռեւս չեն հայտնաբերվել:

Վտանգավոր հանցագործ Ալեքսեյ Շեստակովը դիմադրություն է ցույց տվել, երբ նրան փորձել են բռնել: Այժմ նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ պատմում է իր հոլիվուդյան փախուստի սցենարը:

Հայտնի է, որ հանցագործը սկզբում ուղղվել է Վոլոգդայի կողմը, բայց այնուհետեւ կտրուկ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել կալանավայրից ոչ հեռու: Դրանից հետո հանցագործը եւ նրա հանցակիցները ուղղվել են տարբեր կողմեր: Նա տաքսի է կանչել եւ պատվիրել վարորդին իրեն տանել Յարոսլավի ուղղությամբ, տուն: Ոստիկանները կարճ ժամանակահատվածում հայտնաբերել են նրա գտնվելու վայրը եւ ձերբակալել Գրյոզովցայի մոտ, հաղորդում է «Դնի.ռու»-ն:

Նա դատապարտվել էր երեք մարդու սպանության համար: 2010-ին նրան դատապարտել էին 24 տարվա ազատազրկման: Նա փորձել էր փախուստ կատարել 12 տարվա կալանավորումից հետո: