Թուրքիայում հայտնի երգիծական Penguen ամսագրի հերթական համարի շապիկին հայտնվել է Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի վրա ձու նետած ուսանողի համար 5 տարի պատժաչափ պահանջելու դեմ բողոք ծաղրանկար։

Էգեմեն Բաղըշը Twitter-ի միջոցով է արձագանքել Penguen-ի ծաղրանկարին. «Penguen-ի ծաղրանկարիչների վրա չկարողացա բարկանալ։ Լավ հումոր են արել, ապրեն»,-ասել է Բաղըշը։

Երգիծական ամսագրի շապիկին պատկերված է ձու ածող մի հավ, իսկ պատի ետեւում կանգնած Էգեմեն Բաղըշն ասում է. «Բա որ աչքիս կպնե՞ր»։

Նշեք, որ 2011-ի դեկտեմբերի 8-ին Էգեմեն Բաղըշն այցելել էր Իզմիրի Էգե համալսարան, որտեղ նրա ձու էր նետել 20-ամյա ուսանող Է.Չ.-ն։ Ուսանողի դեմ դատական գործ է հարուցվել։ Նախարարին ձվով հարվածելու համար ուսանողի համար պահանջվում է 5 տարի պատժաժամկետ։