«Օրինաց երկիր» կուսակցությունը մարտական է տրամադրված առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` մարտի 22-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ ներկայացուցիչ Գուրգեն Սարգսյանը, ով ՕԵԿ-ի համամասնական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ:
Նրա խոսքով, ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 178 անուն:
Լրագրողները հարցին, թե Դուք ձեր ցուցակը բարոյական համարում եք, (նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն օրերս ՕԵԿ-ի մասին ասել էր, որ այդ ուժը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ բարոյական է), Գուրգեն Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























