Ռուսաստանցի միլիարդատեր եւ նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովը իր կուսակցության համար ենթադրյալ անունը քվեարկության է դրել ինտերնետում:

Իր բլոգում նա հաղորդել է, որ սկզբնապես ստացել էր նոր կուսակցության անվան 45 հազար տարբերակներ: Դրանցից ընտրվել է 86-ը, որոնք հանդիպում էին ամենից հաճախ եւ այժմ ցանկը բաց քվեարկության է դրվել:

Գործարարը գրում է, որ ինքն էլ չի հաստակեցրել ընտրությունը, թպետ որոշ տարբերակներ հետաքրքիր են եղել:

«Քվեարկության արդյունքում կընտրենք տասը լավագույնները, կդնենք կազմկոմիտեի դատին եւ նրանք կընտրեն մեկը: Հենց դա էլ կլինի մեր կուսակցության անունը»,- գրել է Պրոխորովը:

Առայժմ առաջատար են «Մեր Ռուսաստան» (14 տոկոս), «Յո-պարտիա» (8,5 տոկոս), «Ռուսաստանի դեմոկրատական կուսակցություն» (4,6 տոկոս) եւ «Ռուսաստան 2.0» (4,5 տոկոս):

Ըստ Պրոխորովի, կուսակցությանն անդամակցելու ցանկություն է հայտնել 80 հազար մարդ: