Բրիտանական BAE Systems պաշտպանական հիմնարկության մասնագետներն էլեկտրամագնիսական հրանոթ են ստեղծել, որն ի վիճակի ի ոչնչացնել թիրախը 177 կմհեռավորությունից: Կոդային EM (Electromagnetic Railgun) անվանում ստացած սարքը նախատեսված է բրիտանական ռազմածովային ուժերի նավերի վրա տեղադրելու համար:
Նոր հրանոթի առանձնահատկությունն այն է, որ EM-ն օգտագործում է պարկուճներ, որոնցում չկա պայթուցիկ նյութ: 2,5 կմ/վ-ում կամ ձայնի արագությունը յոթ անգամ գերազանցող արագությամբ նետվելով հրանոթից`պարկուճը ոչնչացնում է թիրախն իր հսկայական կինետիկ էներգիայի շնորհիվ:
Փորձարկումները ցույց են տվել, որ նոր զենքն ի վիճակի է ոչնչացնել ոչ միայն ծովային եւ ցամաքային թիրախներ, այլեւ թռչող հրթիռներ: EM-ում պարկուճի արագությունն ապահովվում է էլեկտրամագնիսական հզոր դաշտի շնորհիվ, հայտնում է «Լեվի բերեգը»:
10 սմ-անոց պարկուճը, որը դեռեւս չունի սեփական անվանումը, թիրախին է ուղղում լազերը: Նույնիսկ եթե հետապնդվող օբյեկտը գտնվում է շարժվող բեռնատարում, գնդակը հասնում է օբյեկտին` արդեն կրակոցից հետո քթային սենսորի ցուցմունքներից կողմնորոշվելով, որը հետեւում է թիրախի ճառագայթին:




























