Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն, այսօր` մարտի 22-ին, հանդիպել է Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար, կառավարող կոալիցիայի անդամ «UDMR» կուսակցության նախագահ Կելեմեն Հունորի հետ եւ քննարկել «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության կապակցությամբ Կելեմեն Հունորի` Հայաստան այցի նախապատրաստմանն առնչվող հարցերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ժամանակ երկուստեք կարեւորվել է դարերի ընթացքում կուտակված համատեղ մշակութային ժառանգության ուսումնասիրումը, պահպանումը եւ ներկայացումը` որպես Եվրոպայում մշակութային բազմազանության եւ հանդուրժողականության լավագույն օրինակներից մեկը:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն առնչվող հարցերին:




























