Ընդերքօգտագործող ընկերությունները երկրաբանական ուuումնաuիրության կամ հանքարդյունահանման նախագծերը uահմանված կարգով փորձաքննության չեն ենթարկում: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ («Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողության (ընտրանքային` մետաղական հանաքավայրեր եւ հանքերեւակում) արդյունքների վերաբերյալ»):

Բացի այդ` ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրման, ժամկետների երկարաձգման եւ լիցենզային պայմանագրերի կնքման գործընթացում հաճախ խախտվել է ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Եզրակացության մեջ նշվել է նաեւ, որ ընդերքօգտագործող ընկերությունների կողմից լիցենզային պայմանագրերով ստանձնած մի շարք պարտավորություններ պատշաճ կերպով չեն կատարվում կամ կատարվում են ժամանակագրական եւ որակական (ծավալային) թերություններով: