Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը եւ սկանդալային ռոքեր Մերիլին Մենսոնը միասին երգ կգրեն: Նրանք կօգտագործենք Կառլի Սայմոնի You`re So Vain կատարումը: Այդ երգը կներառվի Մենսոնի նոր` Born Villain ալբոմի մեջ: Մերիլին եւ Ջոնին համագործակցում են 2001-ից: Այն ժամանակ երգիչի The Nobodies երգը դարձել է «Դժոխքից» թլիլերի սաունդթրեքը, որտեղ խաղում էր դերասանը, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
Դա աստղերի միակ համագործակցությունը չէ: Ջոնի Դեփի որդու` Ջեքի տասնամյակին նրան մեծ անակնկալ է սպասվում: Ապրիլի 9-ին երեխայի համար ելույթ կունենա Մենսոնը:




























