NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները Երեւանում հայտնաբերել են բռնաբարության մեջ կասկածվող եւ 2009թ-ից հետախուզման մեջ գտնվող Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Արսեն Սարգսյանին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից չհերքեցին NEWS.am-ի այս տեղեկությունը:
Հիշեցենք, որ 2009 թվականի ամռանը Արսեն Սարգսյանը եւ եւս 2 հոգի Երեւանյան լճի հարեւանությամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություներ են կատարել 19-ամյա մի աղջկա նկատմամբ: Իսկ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` սեռական բնույթի բռնի գործողություններ մի խումբ անձանց կողմից հատկանիշներով, որն իր հերթին պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:

























