Թուրքիայի Իզմիր նահանգի Չեշմե շրջանի եւ Հունաստանի Սաքըզ կղզու միջեւ ուղերթներ իրականացնող թուրքական Çeşme Ekspres անունով նավը հունական կողմում կալանվել է։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Չեշմեյի շրջանի նավահանգստի տնօրեն Աթիլա Բեյլին հաստատել է հույների կողմից թուրքական նավը կալանելու մասին տեղեկությունը՝ շեշտելով, թե դեռ պարզաբանումներ չկա, թե ինչ պատճառաբանությամբ են նավը կալանավորել։


























