Ժամանակակից Լիբիայի տարածքում հայտնաբերվել են մինչ օրս անհայտ հնագույն քաղաքակրթության հետքեր:

Ինչպես հաղորդում է «Ուտրո.ռու»-ն, բացահայտումը կատարվել է եվրոպական հնագետների կողմից` արբանյակից արված նկարահանումների օգնությամբ: Ավերակները գտնվում են Սահարա անապատի ավազների տակ, հենց այնտեղ, որտեղ գտնվել է Հռոմեական կայսրությունը:

Փորձագետների կարծիքով, հայտնաբերվածը Սահարայի հնագույն ժողովուրդի` գարամանտների մշակույթի հետք է, որոնց մասին առաջին անգամ հիշեցրել է դեռ Հերոդոտոսը: Նրանց ծագումը գիտության կողմից չի հաստատվել: Կան ենթադրություններ, որ նրանք այն ժողովուրդներից մեկն են, որոնք մտել են Հյուսիսային Ամերիկայի տարածք Ք.ա. 15-17-րդ դարերի ընթացքում:

Նշվում է, որ գարամանտների քաղաքակրթությունը իր ժամանակի համար տեխնոլոգիապես շատ զարգացած է եղել: Դրա հետքերի հետազոտումը շատ բարդ է եղել, քանի որ Մուամար Քադաֆիի վարչակարգի ժամանակ արտասահմանցի գիտնականների մուտքը արգելված է եղել: