Apple ընկերության iPhone սմարթֆոնի հաջորդ սերունդը հագեցած կլինի 4,6 դյույմանոց Retina դիսփլեյով:
Ինչպես ահղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Maeil Business Newspaper-ը, նոր սարքի թողարկումը սպասվում է այս տարվա երկրորդ եռամսյակում:
Հարավկորեացի լրագրողներին այս մասին հաղորդել են ոլորտի անանուն մասնագետները:
Նշենք, որ մինչ օրս թողարկված բոլոր iPhone սմարթֆոնները ունեն 3,5 դյույմանոց դիսփլեյ:




























