Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, այսօր` մարտի 22-ին, երկու զինված երիտասարդներ փորձել են տրամվայ փախցնել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն, ագրեսիվ տրամադրված երիտասարդները սպառնալով ատրճանակով, պահանջել են անհապաղ փոխել տրամվայի ուղղությունը եւ գնալ իրենց ուզած ուղղությամբ:
Թերեւս, երիտասարդները հաշվի չէին առել, որ բնական պատճառներով, տրամվայը չի կարող փոխել իր երթուղին:
Վարորդը, բնականաբար, չի կարողացել կատարել ագրեսիվ երիտասարդների պահանջը, փոխարենը կարողացել է ոստիկանություն կանչել:
Երիտասարդները նախքան ոստիկանների ժամանելը գիտակցել են, որ փախցնելու համար ամենահարմար տրանսպորտային միջոցը չեն ընտրել եւ փախել են:
Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել:




























