Խորտակված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վրա մարտի 22-ին եւս երեք զոհերի մարմին է հայտնաբերվել: Այսպիսով, նավաբեկության զոհերի թիվը հասել է 28-ի, եւս չորս մարդ մինչ օրս անհայտ կորած է համարվում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», մարմինները հայտնաբերվել են նավի կմախքի եւ ծովի հատակի արանքում: Նրանց դուրս բերման համար մի քանի օր կպահանջվի:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, «Կոստա Կոնկորդիան», որի վրա եղել էր ավելի քան 4 հազար մարդ, աղետի էր ենթարկվել հունվարի 14-ին, Իտալական Ջիլիո կղզու մոտ:
Նավի ստորջրյա մասում որոնողական աշխատանքները դադարեցվել էին հունվարի 31-ին: Աղետի փաստի առնչությամբ Իտալիայում քրեական գործ է հարուցվել, հիմնական մեղավոր է համարվում նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն:


























